Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԲՀԿ-ի հերթական խաղերը`քաղաքական գարնանն ընդառաջ

ԲՀԿ-ի հերթական խաղերը`քաղաքական գարնանն ընդառաջ
17.02.2014 | 15:09

ԲՀԿ-ն, կարելի է ասել, հուժկու համագումար է ունեցել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթական ելույթները` հանուն ժողովրդի-ամեն ինչ ժողովրդի համար և ոչ մի բան առանց ժողովրդի: Սակայն նախորդների պես իր այս ելույթում էլ Ծառուկյանը չի քննադատել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: ԲՀԿ-ն շարունակում է իր այլընտրանքային նետի աղեղն ուղղել դեպի կառավարություն: Մի խոսքով` Ծառուկյանը վարչապետ է ուզում դառնալ: ԲՀԿ-ական ողջ բազարը վարչապետի աթոռի շուրջ է:

Գագիկ Ծառուկյանը խոսել է բարեփոխումների անհրաժեշտության մասին ու քաղաքական, հասարակական ուժերին կոչ արել քաղաքա-տնտեսա-հասարակական միացյալ օրակարգի ճանապարհային քարտեզ մշակել: ԲՀԿ-ն իր համագումարում Հայաստանի` ՄՄ մտնելու փաստին գնահատական չի տվել: ԲՀԿ-ական Նարիա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, թե իր կուսակցությունը կարծիք կհայտնի, երբ իշխանությունները ՄՄ մտնելու դեպքում ՀՀ տնտեսական օգուտների վերաբերյալ հստակ տեղեկություններ հաղորդեն: Զոհրաբյանը Սերժ Սարգսյանի հրաժականը չպահանջելու վերաբերյալ էլ ասել է, թե հիմա ԲՀԿ օրակարգում կառավարության հրաժարականն է, որովհետև լուծումներ ենթադրող խնդիրները կառավարության ծիրի մեջ են:
Իսկ հիմա` հերթով: ԲՀԿ առաջնորդը ոչ առաջին անգամ է խոսում ժողովրդի դարդերի մասին, ոչ էլ, կարծում ենք, վերջին: Այնպես որ, մեծ հարց է, թե ժողովրդի քանի տոկոսն է հավատում, որ այս կուսակցությունը երկրի ցավերով է տապակվում: Ծառուկյանի` վարչապետ դառնալու ցանկության ու նրա կոչի մասին: Նախ՝ տարօրինակ է, որ ԲՀԿ-ականների բազմաթիվ պնդումներով՝ բարձր մասնագետներով հագեցած կուսակցությունն ինքը մինչև հիմա երկրում տնտեսական բարեփոխումների վերաբերյալ իր ծրագիրը չունի և ըստ այդմ` առաջարկելու կոնկրետ ոչինչ այս պահին չունի: ԲՀԿ առաջարկն այդ ծրագիրը ստեղծելն է: Հակառակ դեպքում կնշվեր, որ կուսակցությունը պատրաստ է իր ծրագիրը քննարկման դնելու: Ինչ վերաբերում է վարչապետական նկրտումներին, հարցն այն չէ, թե գործող վարչապետը այնքան լավ է աշխատում, որ նրան քննադատելու հիմքեր չկան: Հարցն այլ է կոնկրետ ԲՀԿ-ի դեպքում` ինչո՞ւ ոչ նախագահի հրաժարականը, չէ՞՝ որ վարչապետի գործունեությանը «դաբրո» է տալիս նույն նախագահը: Եվ չորրորդ` ԲՀԿ-ն կարծիք չունի ՄՄ մասին: Կուսակցությունն սպասում է իշխանության հայտարարությանը` ՄՄ մտնելու պարագայում ՀՀ հնարավոր օգուտների վերաբերյալ, որից հետո կարծիք կհայտնի: Այսինքն, սպասում են Սերժ Սարգսյանը ասի` մածունը սև է, որ իրենք էլ ասեն` չէ, ոնց որ մի քիչ սպիտակին է տալիս: ԲՀԿ-ին, ի դեպ, հիշեցնենք, որ գործող նախագահն արդեն իսկ ասել է, թե ՄՄ մտնելու դեպքում թանկացումներ չեն սպասվում, իսկ իշխանությունը ներկայացնող որոշ պաշտոնյաներ հերքել-հերքում են հրապարակումները` ՄՄ-ին անդամագրվելու դեպքում Հայաստանի կրելիք հնարավոր վնասների մասին: Անցնենք առաջ: Իրականում ԲՀԿ հերթական համագումարը հաստատեց, որ այս կուսակցությունը այն է, ինչ եղել է մինչև հիմա` իմիտացիոն ընդդիմություն, որը խաղարկվում է անհրաժեշտ պահին և անհրաժեշտ խաղաքարտերով: Համատեղ ծրագիր մշակելու կոչի պահով պետք է նկատել, որ սա ընդամենն ընդդիմադիր ուժերին զբաղեցնելու միջոց կարող է դառնալ. քաղաքական ուժերը եթե այս «կուտն ուտեն», իշխանությունը «մլուլ կտա» մինչև հաջորդ ընտրություններ: ԲՀԿ առաջնորդը, ի դեպ, հայտարարել է, թե ինքը պատրաստ է ցանկացած զարգացման: Հետաքրքիր է, թե ում է ուղղված եղել Գագիկ Ծառուկյանի խոսքը: Արդյո՞ք ոչ իշխանությանը:
Եվ, ի վերջո. Ծառուկյանն ասել է, թե հենց երկիրը զարգանա ճիշտ ուղղությամբ, ինքը քաղաքականությունից կհեռանա: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն հիշեցնող խոսքեր են, այնպես չէ՞: Բայց Իվանիշվիլին քաղաքականություն մտավ առանց վախենալու, որ իր հարստությունը վտանգի կենթարկի: Իսկ ի՞նչ է արել Ծառուկյանը մինչև հիմա: Քաղաքականության մեջ նրա յուրաքանչյուր քայլը պայմանավորված է եղել յուր հարստության պահպանմամբ ու բազմապատկմամբ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ